Կարևոր իրադարձություններ

Ի՞նչ սկզբունքով են որոշում՝ մեքենաներից որն իրավունք ունի հատել հայ-վրացական սահմանը․ «Իրավունք»

13 Մայիս, 2020 09:50
Ի՞նչ սկզբունքով են որոշում՝ մեքենաներից որն իրավունք ունի հատել հայ-վրացական սահմանը․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է.

«Իրավունքի» խմբագրություն է ահազանգել քաղաքացի, ով դժգոհում է, որ հայ-վրացական սահմանը հատելիս մարդատար մեքենաների նկատմամբ կա կամայական մոտեցում:

Մեր զրուցակցի խոսքով. «Ուրբաթ օրը որոշել էի գնալ Թբիլիսի՝ ծանր վիճակում գտնվող հարազատիս տեսակցելու: Գիտեի, որ մարդատար մեքենաների նկատմամբ չկա սահմանափակում: Բայց սահմանին պարզվեց, որ մարդատար մեքենաները ճանապարհում են` ըստ հայեցողության: Չգիտեմ, թե ինչ մոտեցումով են որոշում՝ որ մեքենան թույլ տան սահմանը հատի, որին՝ ոչ: Մի շարք մեքենաներ, առանց որեւէ խոչընդոտի, շարունակեցին ճանապարհը: Մեզ, առանց որեւէ բացատրության, պահանջեցին վերադառնալ: Ինչո՞ւ, անհասկանալի է:

Մինչդեռ եթե պաշտոնական հստակեցում լիներ, որ այս-այս չափանիշներին չբավարարելու դեպքում հնարավոր չէ սահմանը հատել, գոնե այդքան գումար ու ժամանակ չէինք վատնի՝ անիմաստ սահման հասնելու եւ վերադառնալու համար»:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին