Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    483
    488,5

  • EUR

    570
    580

  • RUB

    6,3
    6,55

Կարևոր իրադարձություններ

Քննարկում են նաեւ ՄԻՊ-ին փոխելու հարցը. «Փաստ»

13 Մայիս, 2020 09:24
Քննարկում են նաեւ ՄԻՊ-ին փոխելու հարցը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Չհամարձակվե՛ք մյուս անգամ ձեր ձայնը բարձրացնել Մարդու իրավունքների պաշտպանի վրա, չփորձե՛ք սպառնալ Մարդու իրավունքների պաշտպանին»,- դիմելով «քայլող» պատգամավորներից մեկին՝ ԱԺ-ում ասաց ՄԻՊ Արման Թաթոյանը: Սոցցանցերում շատերին էր զարմացրել այն հանգամանքը, որ պատգամավորը կարող է բղավել ՄԻՊ վրա, սպառնալ նրան: 

Իրականում հազիվ թե զարմանալու բան է մի խորհրդարանում, ուր միմյանց վրա բղավելը, միմյանց վիրավորելն ու հայհոյելը դարձել են սովորական երեւույթներ, ուր իշխող խմբակցության պատգամավորների զգալի մասն այնպիսի ջանասիրությամբ է տեղավորվել «իշխանության դիրքերում», որ իրենց հետ ինչ-որ հարցում անհամաձայն անխտիր բոլորի հետ կարող են խոսել մեծամտության ու հոխորտանքի լեզվով, սպառնալիքի լեզվով: 

ՄԻՊ խոսքերի ժամանակ ԱԺ նախագահը կոչ էր անում առավել հարգալից լինել պատգամավորի հետ: ԱԺ նախագահն իրոք պետք է պաշտպանի պատգամավորների շահերը, այստեղ նա իրավացի է: Սակայն ցավալի է, որ կիրառվում են երկակի ստանդարտներ, երբ ոչ մի անգամ նկատողության չեն արժանանում չափերն անցնող, վիրավորական արտահայտություններ անող «իմքայլականները», սակայն նկատողության են արժանանում ընդդիմադիր պատգամավորներն ու ՄԻՊ-ը: 

Նույնը վերաբերում է նաեւ մեծամասնության խմբակցության ղեկավարին, որը յուրատեսակ խրոնոլոգիայով փորձում էր «ապացուցել» Փաշինյանի խոսքերը, թե երկու տարի հենց իշխանություններն են վիրավորանքի արժանանում, ճնշումների ենթարկվում: Այո, անթույլատրելի է ցանկացած վիրավորանք, ճնշում, հայհոյանք: 

Բայց էլի գործ ունենք մանիպուլ յատիվ երկակի ստանդարտների հետ, ինչը, ցավոք, այս իշխանությունների համար դառնում է բնավորություն: Հակառակ խրոնոլոգիան անհամեմատ ավելի մեծ ցուցակով է, ինչի արդյունքում ստեղծված մթնոլորտի հետեւանքները գնալով խորանում են:

Հ.Գ.-Ի դեպ, երեկ արդեն խոսակցություններ էին շրջանառվում, որ իշխանությունները ակտիվորեն քննարկում են նաեւ ՄԻՊ-ին «յուրայինով» փոխելու հարցը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին