Կարևոր իրադարձություններ

Փոփոխություն. ՔԿ-ում պաշտոնի կարող են նշանակվել ոչ միայն ծառայածները. «Ժամանակ»

13 Մայիս, 2020 09:08
Փոփոխություն. ՔԿ-ում պաշտոնի կարող են նշանակվել ոչ միայն ծառայածները. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է.

«Հայաստանի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել «Քննչական կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ: Նախագիծը նախատեսում է Քննչական կոմիտեի լիազորությունների ընդլայնում: Օրենքի 17-րդ հոդվածը առաջարկվում է շարադրել հետևյալ կերպ. «Քննչական կոմիտեում պաշտոնի կարող են նշանակվել նաև օրենքով նախատեսված կարգով ու հիմքով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված անձինք»…

 Գործող օրենքը նախատեսում էր, որ պաշտոնի կարող են նշանակվել միայն «պարտադիր զինվորական ծառայություն անցած անձինք», բացառությամբ իգական սեռի ներկայացուցիչների»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին