Կարևոր իրադարձություններ

Իրավապահ համակարգում ներքին հակասությունները շարունակում են խորանալ. «Ժողովուրդ»

13 Մայիս, 2020 08:02
Իրավապահ համակարգում ներքին հակասությունները շարունակում են խորանալ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․

«Իրավապահ համակարգում ներքին հակասությունները շարունակում են խորանալ: Ինչպես հայտնի է, դատախազները ՀՀ քրեադատավարական օրենսգրքի համաձայն կարող են քննիչներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ դիմումներ ներկայացել Կոմիտեի նախագահին՝ խդրելով պատժել քննիչներին:

Եվ ահա, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ կառավարության կողմից մայիսի 11-ին մի նախաձեռնություն է ներկայացվել ՀՀ ազգային ժողով, որով առաջարկվում է փոփոխություն կատարել Քննչական կոմիտեի մասին օրենքում եւ ամրագրել, որ Քննչական կոմիտեի նախագահը ևս կարող է դիմել գլխավոր դատախազին՝ որեւէ դատախազի նկատմամբ ծառայողական քննություն անցկացնելու միջնորդությամբ:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ դատախազության այս լիազորության պատճառով, վերջին տարիներին նկատվում է դատախազների կողմից քննիչներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունների թվի աճ: Եվ ահա, Քննչական կոմիտեի ներսում դժգոհություն է հասունացել, թե ինչու են դատախազներն իրենց իշխում, իսկ իրենք դատախազների գործողությունները բողոքարկելու շանս չունեն:

Եվ հիմա փոփոխությունը հիմնավորվում է այնպես, որ քրեական գործի համար հավասարապես պատասխանատու է ինչպես քննիչը, այնպես էլ դատախազը: Եվ նրանք եզրակացնում են, որ եթե պատասխանատվության միջոցներ կան քննիչների համար, ապա պետք է լինեն նաև դատախազաների համար: Իհարկե, առաջին հայացքից այս պարզ փոփոխության հիմքում իրականում խորը հակասություն կա. երկու իրավապահ կառույցների ներքին խժդժություններն են: Ըստ էության Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի սրտով չէ, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը օրենքով կարողանում է հասնել քննիչների պատժի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին