Կարևոր իրադարձություններ

Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը երեք շաբաթով արձակուրդ է մեկնել

13 Մայիս, 2020 00:03
Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը երեք շաբաթով արձակուրդ է մեկնել

ՀՀ փոխվարչպետի որոշմամբ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանին տրամադրվել է երեքշաբաթյա արձակուրդ։ Այս մասին տեղեկանում ենք կառավարության կայքում հրապարակված որոշումներից։

Որոշման մեջ, մասնավորապես, ասված է․ 

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 23-րդ մասով՝

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանին տրամադրել 2018-2019 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի չօգտագործված մասը՝ 2020 թվականի մայիսի 12-15-ը ներառյալ և 2019-2020 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2020 թվականի մայիսի 18-ից մինչև հունիսի 2-ը ներառյալ»:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին