Այսօր՝ մայիսի 12-ին, ժամը 19:00-ի սահմաններում, Տեղ գյուղի բնակիչ, 26-ամյա Արմեն Սաֆարյանը Արավուս գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, իր վարած ВАЗ 21214 մակնիշի 94 FF 944 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 150 մետր մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել ձորում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով Վարորդ Ա. Սաֆարյանը, նրա ուղևորներ, Գորիս քաղաքի բնակիչ, 22-ամյա Ռուզաննա Վանդունցը և 2-ամյա Էրիկ Սաֆարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն:
Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորներին հիվանդանոց է տեղափոխել մի քաղաքացի, ով իր վարած Opel մակնիշի 10 ԼQ 055 համարանիշի ավտոմեքենայով անցնելիս է եղել և տեսնելով անօգնական վիճակում գտնվող վիրավոր քաղաքացիներին, իր ավտոմեքենայով տեղափոխել է, սակայն ճանապարհին եղած փոսերը պատճառ են դարձել, որ վիրավորներին հիվանդանոց տեղափոխող ավտոմեքենան, խույս տալով մարդաբոյ փոսերից, բախվել է ծառին:
Աղբյուրի տեղեկություններով՝ Opel-ը վարել է Տեղ գյուղի բնակիչ, 38-ամյա Գենադիկ Ղավալբաբունցը, ինչի հետևանքով նրա ուղևոր, համագյուղացի, 60-ամյա Արտուշ Սաֆարյանը նույնպես մարմնական վնասվածքով տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։