Կարևոր իրադարձություններ

Արցախում օրվա ընթացքում թեստավորվել է 75 քաղաքացի. 44 փորձանմուշի հետազոտության արդյունքներն արդեն հայտնի են

12 Մայիս, 2020 23:29
Արցախում օրվա ընթացքում թեստավորվել է 75 քաղաքացի. 44 փորձանմուշի հետազոտության արդյունքներն արդեն հայտնի են

Արցախում ստացվել են թեստավորված 44 փորձանմուշի հետազոտության արդյունքները, որոնք բացասական են, ինչը նշանակում է, որ նոր կորոնավիրուսի (COVID-19) վարակը նրանց մոտ չի հաստատվել: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից՝ հղում անելով Արցախի Հանրապետության Առողջապահության նախարարությանը։ 

Նշվում է, որ օրվա ընթացքում ընդհանուր առմամբ թեստավորվել է 75 քաղաքացի: Մնացած 31-ի արդյունքները հայտնի կլինեն վաղվա ընթացքում:

Հիշեցնենք, որ առայսօր Արցախում գրանցվել է նոր կորոնավիրուսի վարակման 14 դեպք, որից 8-ն արդեն ապաքինվել են:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին