Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    483
    488,5

  • EUR

    570
    580

  • RUB

    6,3
    6,55

Կարևոր իրադարձություններ

Դավիթաշեն վարչական շրջանում մեկ գիշերվա ընթացքում թալանել են մի քանի թանկարժեք ավտոմեքենաների համարանիշներ

12 Մայիս, 2020 23:03
Դավիթաշեն վարչական շրջանում մեկ գիշերվա ընթացքում թալանել են մի քանի թանկարժեք ավտոմեքենաների համարանիշներ

Երեկ՝ մայիսի 11-ին, Երևան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանի 4-րդ թաղամասում մի քանի ժամվա ընթացքում ավտոմեքենաների մի քանի թալանման դեպքեր են տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ժամը 12:00-ին ոստիկանության Մաշտոցի բաժին է դիմել Դավիթաշեն 4-րդ թաղամասի բնակիչ, 33-ամյա Ինգա Պ.-ն և հայտնել, որ մայիսի 10-ին՝ ժամը 20:00-ից մինչև մայիսի 11-ի ժամը 08:40-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք գողացել են իրենց շենքի՝ Դավիթաշեն 4-րդ թաղամասի 49 շենքի բակում կայանված Mercedes մակնիշի 53 ZZ 033 համարանիշի ավտոմեքենայի նշված համարանիշները: 

Աղբյուրի տեղեկություններով՝ Ինգա Պ.-ն աշխատում է Հայաստանում գործող բանկերից մեկում՝ որպես ավագ մասնագետ:

Նույն օրը ոստիկանության Մաշտոցի բաժին է դիմել նույն շենքի բնակիչ, 39-ամյա Արսեն Մ.-ն և հայտնել, որ մայիսի 10-ին՝ ժամը 20:00-ից մինչև մայիսի 11-ի ժամը 08:40-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք գողացել են իրենց շենքի բակում կայանված, իրեն պատկանող Mercedes մակնիշի 90 AM 101 համարանիշի ավտոմեքենայի նշված համարանիշները:

Աղբյուրի տեղեկություններով՝ Արսեն Մ.-ն աշխատում է «ԱԻՏՔ» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն:

Նույն օրը նույն շենքի բնակիչ, 35-ամյա Կարեն Մ.-ն նույնպես դիմել է ոստիկանության Մաշտոցի բաժին և հայտնել, որ նույն ժամանակահատվածում անհայտ անձը ամ անձինք իրենց շենքի բակից գողացել են իրեն պատկանող Lexus մակնիշի 10 RX 500 համարանիշի ավտոմեքենայի նշված համարանիշները:

Ժամեր անց ոստիկանության Մաշտոցի բաժին է դիմել նույն շենքի բնակիչ, 25-ամյա Միհրան Չ.-ն և հայտնել, որ նույն ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք գողացելեն նշված շենքի բակում կայանված իրեն պատկանող Infiniti մակնիշի 01 MZ 777 համարանիշի ավտոմեքենայի նշված համարանիշները: 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին