Կարևոր իրադարձություններ

Իրանցի գիտնականներին հաջողվել է ստեղծել կորոնավիրուսի հայտնաբերման թեստ, որն արդյունքը ցույց է տալիս 30 վայրկյանում․ Риа Новости

12 Մայիս, 2020 22:36
Իրանցի գիտնականներին հաջողվել է ստեղծել կորոնավիրուսի հայտնաբերման թեստ, որն արդյունքը ցույց է տալիս 30 վայրկյանում․ Риа Новости

Իրանցի գիտնականներին հաջողվել է ստեղծել թեստ-համակարգ, որի օգնությամբ կորոնավիրուսը հնարավոր է ախտորոշել 30 վայրկյանի ընթացքում։ Այդ մասին հայտնում է Риа Новости-ն:

Նորույթը ներկայացվել է այսօր՝ մայիսի 12-ին։ Ներկա է եղել նաև Իրանի գիտության և տեխնոլոգիաների փոխնախագահ Սորեն Սաթարին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ նոր թեստի շնորհիվ հնարավոր կլինի 30 վայրկյանում 95% ճշգրտությամբ որոշել կորոնավիրուսի առկայությունն օրգանիզմում։

Թեստ-համակարգը հնարավորություն է տալիս COVID-19-ը, ինչպես նաև այլ վիրուսները հայտնաբերել սկզբնական շրջանում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին