Կարևոր իրադարձություններ

Սուրեն Պապիկյանը և ՀՀ-ում Չինաստանի դեսպանը քննարկել են Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարական աշխատանքների դադարեցման պատճառով ի հայտ եկող բարդությունները

12 Մայիս, 2020 21:52
Սուրեն Պապիկյանը և ՀՀ-ում Չինաստանի դեսպանը քննարկել են Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարական աշխատանքների դադարեցման պատճառով ի հայտ եկող բարդությունները

Հայկական կողմի նախաձեռնությամբ այսօր տեղի է ունեցել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հեռախոսազրույցը ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Տյան Էրլունի հետ: Այս մասին հայտնում են ՏԿԵ նախարարության լրատվական ծառայությունից։

Զրուցակիցներն անդրադարձել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ 3 ծրագրի շրջանակներում շինարարական աշխատանքների դադարեցման պատճառով ի հայտ եկող բարդություններին և դրանց ազդեցությանը ՀՀ կառավարության՝ կապիտալ ծախսերի արդյունավետ իրականացման քաղաքականության վրա:

Կարևորվել է ծրագրի բնականոն իրականացումը և այդ նպատակով սահմանված ժամկետների պահպանումն ու փոխադարձ պահանջների կարգավորումը:

«Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածների շինաշխատանքների վերսկսումը և էական առաջընթացը կխթանի կայուն վստահության մթնոլորտի և փոխըմբռնման ամրապնդմանը»,-ընդգծել է նախարար Պապիկյանը։

Հեռախոսազրույցի ընթացքում նախարար Պապիկյանը և դեսպան Էրլունը մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում հայ-չինական համագործակցության հետագա ամրապնդման և համատեղ ծրագրերում նոր տիպի կորոնավիրոսով պայմանավորված խոչընդոտների հաղթահարման շուրջ: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին