Կարևոր իրադարձություններ

Գնդեվազ գյուղի 34-ամյա բնակիչը իր «Զիլ» մակնիշի մեքենայով վեց խորանարդ մետր ծավալի խճաքար է գողացել (տեսանյութ)

12 Մայիս, 2020 21:24
Գնդեվազ գյուղի 34-ամյա բնակիչը իր «Զիլ» մակնիշի մեքենայով վեց խորանարդ մետր ծավալի խճաքար է գողացել (տեսանյութ)

Ոստիկանության Ջերմուկի բաժնում հաղորդում էր ստացվել, որ վարչական շրջանի հանքարդյունաբերող ընկերություններից մեկի տարածքից վեց խորանարդ մետր ծավալի խճաքարեր են գողացել:Այս մասին հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից։

Նշվում է, որ նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռնարկված միջոցառումներով իրավապահները տեղեկություններ ստացան, որ գողությունը հնարավոր է կատարած լինի Գնդեվազ գյուղի 34-ամյա մի բնակիչ:

Ձեռք բերված տվյալների իսկությունը ստուգելուց հետո, մայիս 4-ին, ժամը 20.30-ի սահմաններում, կասկածվողը ոստիկանության Ջերմուկի բաժին հրավիրվեց:

Նա տվել է խոստովանական բացատրություն, որ գողությունն ինքն է արել ապրիլ ամսի երեք տարբեր օրերի ընթացքում` «Զիլ» մակնիշի իր մեքենայով:

 

Լրահոս

Դիտել ավելին