Կարևոր իրադարձություններ

Արդեն տևական ժամանակ որոշակի խմբավորումների կողմից հանրային ու ոչ հանրային ճնշումների է ենթարկվում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը․ Գայանե Աբրահամյան

12 Մայիս, 2020 20:44
Հեղինակ՝ Գայանե Աբրահամյան
Արդեն տևական ժամանակ որոշակի խմբավորումների կողմից հանրային ու ոչ հանրային ճնշումների է ենթարկվում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը․ Գայանե Աբրահամյան

Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ինչպես կանխատեսում էինք Ապօրինի ծագման գույքի բռնագանձման օրենքի ընդունման հետեւանքով առաջացած հիստերիաները խորհրդարանական տիրույթից անցան նաեւ նախագահական, արդեն տեւական ժամանակ որոշակի խմբավորումների կողմից հանրային ու ոչ հանրային ճնշումների էր ենթարկվում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, եւ չնայած բոլոր կեղտոտ ու ամենալկտի զրպարտանքներին` նախագահը ստորագրեց օրենքը` ի շահ պետության ու արդարության վերականգնման։

Ձեր ստերը, լկտի ու հայհոյախառն հիստերիաները չեն ունենալու ազդեցություն, պետությունից ու ժողովրդից թալանածը վերադարձվելու է եւ դա արվելու է հենց օրենքով` միջազգային իրավունքի բոլոր պահանջներին համապատասխան։

Հ.Գ. երեկվա իմ ելույթից հետո ես ինքս էլ հայհոյանքների տարափի տակ եմ, ամենալկտի ստերն ու ամենազազրելի բառապաշարը չի լռեցնելու մեզ»։

 

Լրահոս

Դիտել ավելին