Կարևոր իրադարձություններ

Միանգամից հիասթափեցնեմ` իմ ընտրյալը հայուհի է, ավանդական հայկական ընտանիքից. Արմեն Սարգսյանի որդու արձագանքը

12 Մայիս, 2020 20:17
Միանգամից հիասթափեցնեմ` իմ ընտրյալը հայուհի է, ավանդական հայկական ընտանիքից. Արմեն Սարգսյանի որդու արձագանքը

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանն այսօր իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ նախագահ Արմեն Սարգսյանի կրտսեր որդին՝ Հայկը, «վերջերս ամուսնացել է իր սիրելի ամուսնու` Ֆարիսի հետ: Ասում են, որ գեյ զույգի ամուսնությանը մասնակցել են բազմաթիվ բարձրաստիճան հյուրեր, անգամ Մեծ Բրիտանիայի Արքայազնը»:

Հայկ Սարգսյանը Armdaily.am-ի հետ զրույցում հերքել է լուրը, ասելով․ «Անկեղծ ասած, զարմացած եմ այդ հրապարակման անհեթեթության և դրա հեղինակների նեղմտության և փոքրոգության աստիճանից:

Տեխնոլոգիաներն, իհարկե, հնարավորություն են տալիս ցանկացած լուսանկար մակագրել ըստ ցանկության, ինչպես և վարվել են Ձեր նշած հրապարակման հեղինակները և նրանց անազնիվ դիրիժորները՝ ունենալով ամենաստոր նպատակները:

Միանգամից հիասթափեցնեմ. իմ ընտրյալը հայուհի է, ավանդական հայկական ընտանիքից»:

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին