Կարևոր իրադարձություններ

ՊԲ-ում ևս մեկ զորամաս անցավ սննդի ապահովման նոր տարբերակին (լուսանկարներ)

12 Մայիս, 2020 19:20
ՊԲ-ում ևս մեկ զորամաս անցավ սննդի ապահովման նոր տարբերակին (լուսանկարներ)

4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող ևս մեկ զորամաս անցել է սննդի մատակարարման նոր ձևաչափին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ լրտատվական ծառայության տարածած հաղորդագրությունից։

Զինվորական ճաշարանում տեղադրվել են ժամանակակից խոհանոցային սարքավորումներ, ներդրվել է հոսքագծային սպասարկման տարբերակը: Զինծառայողներին տրվում է ճաշատեսակների ընտրության հնարավորություն, սնունդը բազմազան է և սննդարար։ Զորամասում սննդի մատակարարման նոր կարգին հետևել և ճաշացանկին ծանոթացել է զորամիավորման հրամանատար, գնդապետ Ա. Բուդաղյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին