Կարևոր իրադարձություններ

Նաիրա Մկրտչյանը նշանակվել է «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն

12 Մայիս, 2020 18:28
Նաիրա Մկրտչյանը նշանակվել է «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն

ՀՀ աշխանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Նաիրա Մկրտչյանը: Այս մասին հայտնում են ԱՍՀՆ լրատվական ծառայությունից։

Կենսագրություն

Նաիրա Մկրտչյանը ծնվել է 1979 թվականին Երևանում: Ավարտել է Երևանի պետական համալսարանի Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և հոգեբանության ֆակուլտետի բակալավրիատն ու մագիստրատուրան «Փիլիսոփայություն» մասնագիտությամբ: Փիլիսոփայական գիտությունների թեկնածու է, դոցենտ:

2003 թվականից առ այսօր դասավանդում է Երևանի Պետական Համալսարանում: 2014-2016 թթ. դասավանդել է նաև ՀՀ Արդարադատության Ակադեմիայում: Գիտական հետաքրքրությունների շրջանակն ընդգրկում է անցումային հասարակություններին վերաբերող հիմնախնդիրներ, սոցիալական և հումանիտար գիտությունների իմացաբանական ու մեթոդաբանական հարցեր, արդարության ժամանակակից և հետկառուցապաշտական  մի շարք քաղաքական տեսություններ:

DAAD/OSI, ASCN, KAAD, DAAD տրամադրած կրթաթոշակներով հետազոտություններ է իրականացրել Մյունխենի Լյուդվիգ-Մաքսիմիլիան համալսարանում (Գերմանիա), Ֆրիբուրգի համալսարանում (Շվեյցարիա):

Ավելի քան քսան գիտական հրապարակումների հեղինակ է հայերեն, անգլերեն, ռուսերեն և գերմաներեն լեզուներով՝ Հայաստանում և արտերկրում: Դրանց թվում են նաև  երկու՝ «Սոցիալական ճանաչողություն» (Եր., 2019) և «Կոնֆլիկտների սոցիոմշակութային պայմանավորվածությունը փոխակերպվող հասարակություններում» (Եր., 2009) գրքերը:

Խմբագրել է նաև ռուսալեզու «Հետխորհրդայինը. դիսկուրսներ և պրակտիկաներ» (Եր., 2019) միջբնագավառային նշանակության հոդվածների ժողովածուն, թարգմանել ժամանակակից քաղաքական մտածողներ Ջ. Բաթլերի և Գ. Չ. Սպիվակի էսսեներ:

Քաղաքական տեսության գծով քսան տեսադասախոսություններից բաղկացած դասընթացի հեղինակն է: Տիրապետում է հայերեն, անգլերեն, ռուսերեն և գերմաներեն լեզուներին:

 

Լրահոս

Դիտել ավելին