Կարևոր իրադարձություններ

Օձը տաքացնողին է կծում, կամ նորելուկ «հակասորոսական աստղ»-ի մասին․ Արսեն Խառատյան

12 Մայիս, 2020 17:38
Հեղինակ՝ Արսեն Խառատյան
Օձը տաքացնողին է կծում, կամ նորելուկ «հակասորոսական աստղ»-ի մասին․ Արսեն Խառատյան

Ճանաչենք մեր հերոսներին

 Օձը տաքացնողին է կծում, կամ նորելուկ «հակասորոսական աստղ»-ի մասին, պատմում է քույրս` Լուսինեն:

Մի քիչ երկար է, բայց կարծում եմ արժի կարդալ՝ մեր “դաշտի” ողջ փայլն ու թշվառությունը հասկանալու համար

Ասք ընկերության մասին, կամ՝ ով էր Պանիկովսկին հեղափոխությունից առաջ

Կար չկար մի աղջիկ կար: Բազմատաղանդ, խելացի: Ծնվել էր 1970-ականներին, մեծացել՝ Երևանի բանվորական թաղամասերից մեկում: Գերազանցությամբ ավարտել էր դպրոցը, ընդունվել ԵՊՀ «պրիստիժնի» ֆակուլտետներից մեկը: Սպառտսմենկա, կոմսոմոլկա ի նականեց կռասավիցա: Կուրսի ավագ: Ուսանողական արհմիություն, ուսխորհուրդ, ՈՒԳԸ և այլ կառույցներում ակտիվ: Բալերինա ու երգչուհի: Երբ դասամիջոցին լսարանում Ուիթնի Հյուսթըն էր երգում, ձայնը լսվում էր մասնաշենքի բոլոր հարկերում: Չրթում էր անգլերեն ու ռուսերեն: Զբաղվում լրագրությամբ: Երբ Նիկոլի՝ համալսարանից հեռացնելու հարցը դրվել էր, ակտիվ հանդես էր գալիս նրա պաշտպանությամբ:

90-ականներին մենք գրեթե անբաժան էինք: Ծանոթացել ենք համալսարանի դիլիջանյան ճամբարում: Ու տենց: Տարվա բոլոր եղանակներին թափառում էինք Երևանի փողոցներով, աշնանը՝ թավալվում այգիների տերևների մեջ: Էն թվերի անսրճարան Երևանում Տերյանի վրա մի տեղ ունեինք, անունը դրել էինք «Վերևն աստված կա»: Երբ փող էինք ունենում, էդտեղ պելմենի էինք ուտում: Իր շնորհիվ շատ բան եմ սովորել: Իրեն եմ պարտական առաջին ամբողջական դրույքով աշխատանքիս, անգլերենիս զարգացման հնարավորության ու շատ այլ մանր ու մեծ բաների համար:

Ուներ և ունի անփոխարինելի էներգիա: Անսպառ: Նրա շնորհիվ կյանքը գունավորվում էր ու մենք անվերջ խաղի մեջ էինք: Գրեթե չէր քնում, բայց միշտ կայտառ էր: Հաճախ էր մեր տուն գալիս, մնում գիշերը ու խոսում էինք շատ երկար՝ ամեն ինչից: Մեզ համար գրեթե ընտանիքի անդամ էր: Հիշում եմ, երբ եղբորս քիթը վիրահատել էին, իր հետ մի գիշեր նրա մոտ մնացինք: Կանազի հիվանդանոցում: Կաֆկայի «Դղյակն» էր նվեր բերել:

Օրերից մի օր նրա կյանքում մի բան պատահեց: Գումար էր պետք: Էդպես կորան կուրսի թոշակները ու համալսարանից հեռացվելու հարց բարձրացավ: Մենք լռեցինք: Հետո գնաց մեր՝ Ղարաբաղում ծառայող ընկերներին այցելության: Անհասկանալի պատճառով տեղ չհասավ ծառայողների ծնողների ուղարկած գումարը: Մենք լռեցինք: Ամաչում էինք անգամ կասկածել: Հետո Բաց հասարակության հիմնադրամից (իրենց ասած՝ ՍոՌըսից) կրթաթոշակ ստացավ՝ Կոնգրեսի գրադարանում երեք ամսով վերապատրաստվելու համար: Գրեթե ամեն օր գրվում էինք: Էն օրը, երբ պետք է վերադառնար, նամակ ստացա, որ որոշել է մնալ ԱՄՆ-ում ու չի վերադառնում՝ փաստացի «քցելով» պետդեպին ու «ՍոՌըսին» որովհետև ուներ վերադառնալու պարտավորություն: Շատ ավելի ուշ իմացա, որ Վաշինգտոնում մի շատ լավ մարդու, որի տանը նաև որոշ ժամանակ ապրել էր, համոզել էր իր համար ուսանողական վարկ վերցնել, ապա քցել էր նաև նրան՝ թռնելով Հունաստան՝ թողնելով որ տղան երկար տարիներ փակեր իր վարկը: Հունաստանում ամուսնացավ: Ես էլ մի անգամ հյուր գնացի: Անգամ ինքնաթիռի տոմսն իր ամուսինը գնեց: Ինչպես միշտ՝ երկար զրույցներ, համեղ ուտելիք: Նվերներ: Շատ նվերներ: Թանկ:

Հետո մեր մտերիմներից մեկի միջոցով անվտանգության մարմիններին փորձում էր «հույժ կարևոր» հետախուզական տվյալներ վաճառել, սակայն անվտանգությունը պարզել էր, որ դրանք ընդամենը գուգլ արած տեղեկություններ ու քարտեզներ են:

Առևտրային գործարքը ձախողելու պատճառով նա նեղացավ ողջ Հայաստան աշխարհից:

Հետո սկսվեց ֆեյսի ժամանակաշրջանը: Մենք ընկերություն էինք անում: Մինչև օրերից մի օր նա անհասականալի պատճառներով ինձ բլոկեց: Բազում նամակներս մնացին անպատասխան: Ընկերներիցս իմանում էի, որ իմ ու ընտանիքիս մասին հերյուրանքներ է տարածում, մեզ վարկաբեկում:

2018-ից հետո նա ակտիվացավ ու հիմա դիրքավորվում է որպես բազում հետևորդներով քաղաքական մեկնաբան: Իսկ էս տարի իր պոստերն ինձ էլ հասանելի դարաձան: Ու պարզվեց, որ աշխարհաքաղաքական խոշոր վերլուծությունների ու Նիկոլին քֆրտելու արանքում ձեռի հետ էլի վարկաբեկում է ընտանիքիս անդամներին, ինձ ու իմ և իր ընկերներին:

Շատ բան է փոխվել նրա խոսույթում: Որոշ բաներ էլ անփոփոխ են: Նա առաջվա պես արտակարգ ու տաղանդավոր փերֆորմեր է՝ հոյակապ պարում-երգում է, ազատ խոսում մի քանի լեզվով ու էս ամենը դնում իր յուրաքանչյուր տեսագրության մեջ: Սա եզակի երևույթ է մեր գորշ դաշտում: Մի խոսքով՝ ինչպես վառվռուն կար, այնպիսին էլ մնացել է: Էս առումով ամեն բան անփոփոխ է: Ի՞նչն է փոխվել: 1990-ականներին նա պարծենում էր հրեական ծագմամբ, ասում, որ շատ կուզեր Մոսադի գործակալ լինել: Կամ որևէ այլ նման կառույցի, ռազ ուժ նա տո պաշլո: Երևի ցանկությունն իրականացել է: Հիմա խոսում է Արցախից, դնում ֆոտոներ՝ Ղարաբաղ այցելության, որի մասին երկուսս էլ գիտենք: Բայց ինձ տանջում է էն սոված տարիներին մարդկանց ծնողների իրենց ուղարակած գումարը, որն էնպես էլ տեղ չհասավ: Հիմա շատ հայրենասերն է: Ու ես հիշում եմ՝ ինչ քամահրանքով ու վերևից էր խոսում Հայաստանի մասին: Ի՞նչը չի փոխվել: Ինչպես սիրում էր, էնպես էլ սիրում է փողը: Ու փողի համար երևի Հայաստանն էլ ա հիմա շատ սիրում: Էն թունդ հայրենասերնեից ա, ճշտով աղջիկ: Այլապես այս ամենի բացատրություն պարզապես չեմ գտնում:

Պիտաչ, մեկ ա քեզ սիրում եմ՝ էն վարդագույն ադեալը վկա:

Լավ մնա: Ու հա՝ դու արտակարգ մայր ես: Օրինակելի: Ինչ անում ես՝ էրեխեքիդ համար ես անում:

#Խոսելու_ժամանակը
#Սուտի_հայրենասերներ
#Հայաստանը_փոքր_երկիր_է
#Լյուստրացիա

 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին