Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    484,5
    490

  • EUR

    564,5
    574,5

  • RUB

    6,06
    6,31

Կարևոր իրադարձություններ

Որևէ ճնշում մեզ չի կարող շեղել իրական բարեփոխումներ իրականացնելու մտադրությունից. Բադասյան

12 Մայիս, 2020 16:09
Հեղինակ՝ Ռուստամ Բադասյան
Որևէ ճնշում մեզ չի կարող շեղել իրական բարեփոխումներ իրականացնելու մտադրությունից. Բադասյան

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ դատաիրավական բարեփոխումների վերաբերյալ քննարկումից հետո որոշ շահարկումեր սկսեցին շրջանառվել հանրային տարբեր տիրույթներում:
Սիրելի՛ հայրենակիցներ
Կառավարությունը զբաղվում է դատական համակարգի իրական, խորքային, արմատական բարեփոխումներով, և նրանք, ովքեր ցանկանում են ոչ խորքային, սպոնտան փոփոխություններ, այո՛, պետք է հիասթափվեն:
Հասարակությունը պետք է հնարավորություն ունենա գնահատելու՝ որտե՞ղ է ճշմարտությունը:
Բոլոր անձինք, ովքեր կարծիք են հայտնել, որ մեր գործողություններն արդյունավետ չեն, պետք է հրապարակեն իրենց մոտեցումը՝ ըստ որի՝ հնարավոր է մի քանի ամսում իրականացնել բարեփոխումներ և հանրությանը տալ լավագույն դատական համակարգը:
Կարծում եմ, երկու տարվա ընթացքում հաստատապես պետք է թղթին հանձնած լինեին իրենց մոտեցումը:
Հ.Գ. Որևէ ճնշում մեզ չի կարող շեղել իրական բարեփոխումներ իրականացնելու մտադրությունից:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին