Կարևոր իրադարձություններ

ՀՀ Կենտրոնական բանկը խստորեն դատապարտում է քաղաքացի Մանուել Մանուկյանի եւ իր համախոհների կողմից կազմակերպված, միտումնավոր ուղղորդված գործողությունները

12 Մայիս, 2020 15:56
ՀՀ Կենտրոնական բանկը խստորեն դատապարտում է քաղաքացի Մանուել Մանուկյանի եւ իր համախոհների կողմից կազմակերպված, միտումնավոր ուղղորդված գործողությունները

ՀՀ Կենտրոնական բանկը խստորեն դատապարտում է քաղաքացի Մանուել Մանուկյանի եւ իր համախոհների կողմից կազմակերպված, միտումնավոր ուղղորդված գործողությունները:

 

Ինչպես հայտնել են Կենտրանականա բանկում, այսօր քաղաքացի Մանուել Մանուկյանի եւ իր մի քանի համախոհների կողմից Կենտրոնական բանկի մուտքի մոտ իրականացվել է չարտոնված ակցիա, որն ուղեկցվել է քաղաքացու եւ իր համախոհների կողմից հասարակական կարգուկանոնի եւ Կենտրոնական բանկի բնականոն աշխատանքի խոչընդոտմանը միտված ակնհայտ սադրիչ գործողություններով:

«Քաղաքացու եւ իր համախոհների կողմից արդեն քանիցս արվում են սադրիչ, ոչ արժանահավատ տեղեկությունների հիման վրա հայտարարություններ, կոչեր, Կենտրոնական բանկի եւ ֆինանսական համակարգի աշխատակիցների հասցեին հնչեցվում են վիրավորական արտահայտություններ: Այս ամենի ներքո սույն թվականի մայիսի 11-ին իրենց կողմից կազմված գրավոր դիմումը պատշաճ կերպով ընդունվել է եւ սահմանված ժամկետում կպատասխանվի: Միեւնույն ժամանակ քաղաքացիներին բազմաթիվ անգամ պարզաբանվել է Կենտրոնական բանկի աշխատանքային հատուկ ռեժիմի առանձնահատկությունները եւ շենքի տարածք մուտք գործելու կանոնակարգումը»,- նշված է հաղորդագրության մեջ:

 

ԿԲ-ն նախազգուշացնում է, որ օրենքով սահմանված կարգով դիմելու է պատկան մարմիններին՝ քաղաքացու կողմից հակաիրավական եւ հասարակական կարգի խախտմանը միտված գործողությունների, ինչպես նաեւ սադրիչ հայտարարությունների համար պատասխանատվության ենթարկելու նպատակով:

«Հարկ ենք համարում ընդգծել, որ Կենտրոնական բանկի կողմից հայտնվել է պատրաստակամություն՝ քաղաքացուն ընդունելու, լսելու իրեն մտահոգող հարցերը՝ անհրաժեշտության դեպքում տալու պարզաբանումներ: Սակայն առաջարկը մերժվել է՝ պահանջելով ԿԲ ներկայացուցչի ներկայությունը փողոցում՝ ինչը նման սադրիչ եւ անհանդուրժողական վարքագծի դրսեւորման պարագայում կարող էր հղի լինել անցանկալի հետեւանքներով:

Ֆինանսական կազմակերպությունների կողմից վարվող վարկային քաղաքականության դեմ վարվող պայքարի քողի տակ՝ նշված անձանց կողմից արվում են իրականությանը չհամապատասխանող, միեւնույն ժամանակ քաղաքացիներին ակնհայտ մոլորեցնող հայտարարություններ եւ կոչեր, որոնք հուզական ֆոն ստեղծելով դրդում են որոշ քաղաքացիների հնչեցնել բռնության կոչեր:

Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգը եղել եւ մնում է կայուն, ոչ առաջին անգամ է ցուցաբերում իր բարձր դիմադրողականությունը ճգնաժամերի պարագայում։ Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգը հաստատակամ է նմանատիպ սադրանքներին չտրվելու իր սկզբունքներում, եւ շարունակելու է իրականացնել ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթները»,- ասված է ԿԲ-ի տարածած հաղորդագրության մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին