Կարևոր իրադարձություններ

Կարո Փայլանը հայկական եկեղեցու վրա կատարված հարձակման հարցը տեղափոխել է Ստամբուլի խորհրդարան

12 Մայիս, 2020 14:34
Կարո Փայլանը հայկական եկեղեցու վրա կատարված հարձակման հարցը տեղափոխել է Ստամբուլի  խորհրդարան

«Ժողովուրդների դեմոկրատական» Թուրքիայում ընդդիմադիր քրդամետ կուսակցությունից (HDP-ԺԴԿ) ընտրված հայ պատգամավոր Կարո Փայլանը հայկական եկեղեցու վրա կատարված հարձակման հարցը տեղափոխել է  խորհրդարան։ Ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին նա գրավոր հարցում է ուղարկել։ 

Հիշեցնենք, որ մայիսի 10-ին, հայտնի էր դարձել, որ Ստամբուլում փորձել են այրել հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցու դուռը: Քաղաքացին հայտնել է, թե հայերն են կորոնավիրուսային վարակը բերել իրենց երկիր: Այս մասին հայտնում է Թուրքական Sozcu գործակալությունը: Բաքրքյոյի հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցու դուռն այրելու փորձ անող երիտասարդը, տեսել է, որ իրեն նկատել են եկեղեցականները, և արագ հեռացել է:   Կատարվածից հետո Հայոց Պատիրարքարանի պատասխանատուներն ահազանգել են ոստիկանություն, որից հետո քաղաքացի  Մ.Ք-ին ձերբակալել են:  

 

 

Լրահոս

Դիտել ավելին