Կարևոր իրադարձություններ

Չենք կարծում, որ տապալվել է վեթինգի գործընթացը, սակայն գուցե ավելի ճիշտ կլիներ մի փոքր ավելի արագ գործել. Մակունց

12 Մայիս, 2020 13:28
Չենք կարծում, որ տապալվել է վեթինգի գործընթացը, սակայն գուցե ավելի ճիշտ կլիներ մի փոքր ավելի արագ գործել. Մակունց

Չենք կարծում, որ տապալվել է վեթինգի այդ գործընթացը. այո, մենք կարծում ենք, որ շատ հարցերում մի գուցե ավելի ճիշտ կլիներ մի փոքր ավելի արագ գործել։ Այս մասին, այսօր՝ մայիսի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը անդրադառնալով երեկ վարչապետի եւ արդարադատության նախարարի հանդիպմանը:

«Մենք չենք համարում, որ ամեն ինչ կատարյալ է մեր գործողություններում, բայց փորձում ենք անել առավելագույնը, որպեսզի ավելի համապարփակ անդրադառնանք դատաիրավական բարեփոխումներին»,- ասաց նա:

Անդրադառնալով հարցին՝ չե՞ն պատրաստվում փոխել Սահմանադրությունը, որը թույլ կտա վեթինգ իրականացնել, Լիլիթ Մակունցն ասաց, որ Սահմանադրական փոփոխությունների հետ կապված աշխատանքային խումբը արդեն ձեւավորված է։ Թե՛ մասնագիտական խմբերը, թե՛ հասարակական սեկտորից խմբերը, թե՛ ընդդիմությունից եւ թե՛ իշխող մեծամասնությունից բոլոր կողմերը ներառված են։

 

 

Լրահոս

Դիտել ավելին