Կարևոր իրադարձություններ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի 6 փողոցներում

12 Մայիս, 2020 13:14
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի 6 փողոցներում

Երթևեկության անվտանգության ապահովման և կազմակերպման նկատառումով 2020թ․ մայիսի 12-ից մայրաքաղաքի ևս 6 փողոցների՝ թվով 7 չկարգավորվող հետիոտնային անցումներում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն․

  • Բաղրամյան պողոտա – Երզնկյան փողոց խաչմերուկում,
  • Արշակունյաց պողոտա հ․հ․12, 15,
  • Աճառյան փողոց՝ քարի մոտ,
  • Լենինգրադյան փողոց հ․10,
  • Թբիլիսյան խճուղի հ․73/2,
  • Զ․Քանաքեռցու փողոց հ․հ․63, 65 և Զ․Քանաքեռցու փողոց՝ հ․117։

Նշված հետիոտնային անցումներում տեղակայվել են «Հետիոտնային կանչ»-ի ռեժիմով աշխատող լուսացույցներ։ Այդ ճանապարհահատվածներով տրանսպորտային միջոցների երթևեկության ու հետիոտնային անցումներով հետիոտների տեղաշարժի հերթականությունը հետիոտների միջամտությամբ կկարգավորվի լուսացույցի ազդանշաններով։ 

 
 
 
 
 
 
 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին