Մայիսի 10-ին Հայաստանից հատուկ չվերթով 80 ուղեւոր տեղափոխվել է Ուկրաինա: Այս մասին հայտնում է AnalitikaUA.net-ը։
ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանությունից լրատվամիջոցին հայտնել են, որ Կիեւ մեկնած 80 ուղեւորից 51 Ուկրաինայի քաղաքացի է եղել։
Նշվում է նաեւ, որ ժամանելուն պես ուղեւորներին ջերմաչափել են, սակայն բարձր ջերմությամբ կամ այլ բողոքներով ոչ մեկի չեն հայտնաբերել։