Կարևոր իրադարձություններ

ՄԻՊ-ի զեկույցը գնահատում եմ անբավարար. Վաղարշակ Հակոբյան

12 Մայիս, 2020 11:32
ՄԻՊ-ի զեկույցը գնահատում եմ անբավարար. Վաղարշակ Հակոբյան

 «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանն այսօր՝ մայիսի 12-ին, ԱԺ-ում ելույթի ժամանակ դիմեց դիմելով Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին․ Պարոն Թաթոյան, դուք ձեր զեկույցում նշել եք, որ կինն ինքնուրույն, իրավատեր եւ արժանապատիվ մարդ է. մեղմ ասած, ոչ տեղին էր»,- ասաց պատգամավորը՝ անդրադառնալով խորհրդարանում քննարկվող ՄԻՊ-ի 2019թ զեկույցին: 

Պատգամավորն անթույլատրելի որակեց, որ  ընդամենը մի քանի տողով նշել, որ կինը մարդ է, այն էլ արժանապատիվ. «Դուք ասացիք, որ ժամանակը չի հերիքել, որ ավելի խորքային ներկայացնեք կանանց իրավունքների մասին: Դուք կանանց իրավունքների մասին պետք է խոսեիք ավելի համապարփակ, քանի որ մենք ունենք բազմաթիվ ձեռքբերումներ՝ սկսած պետական կառավարման համակարգում կանանց ներգրավվածությունից մինչև սեռով պայմանավորված աբորտների սահմանափակում, կանանց  նկատմամբ բռնության կրճատում եւ այլն: Հույս ունեմ, որ ձեր վերջնական զեկույցում կանդրադառնաք սրան»,-ասաց պատգամավորը:

 

Լրահոս

Դիտել ավելին