Կարևոր իրադարձություններ

Խոշոր ավտովթար Երևանում. կա վիրավոր

12 Մայիս, 2020 10:26
Խոշոր ավտովթար Երևանում. կա վիրավոր

Այսօր` մայիսի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։10-ի սահմաններում Դավիթ Բեկի պողոտայում՝ ժողովրդին հայտնի «Սարի թաղի կալցևոյում», բախվել են Opel մակնիշի 36 AF 066 համարանիշի և ԶԻԼ մակնիշի 34 CO 933 համարանիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com կայքը։

Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։  

 

Լրահոս

Դիտել ավելին