Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    483
    488,5

  • EUR

    570
    580

  • RUB

    6,3
    6,55

Կարևոր իրադարձություններ

Վանաձորի «Ազգային արխիվ»-ի տարածքում արձանագրվել է ապօրինի ծառահատման դեպք, պատճառված վնասի չափը կազմել է 585.000 ՀՀ դրամ

12 Մայիս, 2020 10:20
Վանաձորի «Ազգային արխիվ»-ի տարածքում արձանագրվել է ապօրինի ծառահատման դեպք, պատճառված վնասի չափը կազմել է 585.000 ՀՀ դրամ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի աշխատակիցները հերթական շրջայցի ընթացքում Վանաձոր քաղաքի «Ազգային արխիվ»-ի տարածքում արձանագրել են ապօրինի ծառահատման դեպք: Այս մասին հայտնում են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից։

Պարույր Սևակի փողոցում հայտնաբերվել է անհայտ անձի կողմից ապօրինի հատված 10 ծառ (Խնձորենի տեսակի 5՝ 34սմ, 32սմ, 28սմ, 26սմ, 22սմ, Սալորենի տեսակի 4՝ 22սմ, 20սմ, 12սմ, 8սմ, Թխկի տեսակի 1՝ 40սմ տրամագծերով)։ 

Բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափը կազմել է 585.000 ՀՀ դրամ:

Գործի նյութերն ուղարկվել են Ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Բազումի բաժին։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հորդորում է զերծ մնալ բնապահպանական իրավախախտումներ կատարելուց, պահպանել բնությունը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին