«Ժամանակ» թերթը գրում է.
«ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և «Ադեկվադ» կուսակցության նախագահ Արթուր Դանիելյանի հաղորդումների հիման վրա հարուցված քրեական գործը ակտիվորեն քննվում է Հատուկ քննչական ծառայությունում։ Հարցաքննվում են գործով ականատես վկաները, ծեծկռտուքի մասնակիցները։
«Քննիչը նախազգուշացրել է, որ հարցաքննության բովանդակությունը նախաքննական գաղտնիք է, և չեմ կարող այն հրապարակել։ Միայն կարող եմ ասել, որ պատմել եմ այն ամենը, ինչ տեսել եմ իմ աչքով»,- ասաց Ջալալյանը։
Հիշեցնենք նաև, որ Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի (խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով) և 117-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը) հատկանիշներով»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: