Կարևոր իրադարձություններ

1372 մահ հունվար- մարտ ամիսներին․ որ հիվանդություններից են Հայաստանում ամենաշատ մահվան դեպքերը գրանցվում․ «Ժողովուրդ»

12 Մայիս, 2020 08:50
1372 մահ հունվար- մարտ ամիսներին․ որ հիվանդություններից են Հայաստանում ամենաշատ մահվան դեպքերը գրանցվում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․

«Հայաստանում պաշտոնապես ամենից շատ մահանում են սրտանոթային եւ օնկոլոգիական հիվանդություններից: Հիվանդությունների «սեւ ցուցակ»-ի առաջին տեղում է արյան շրջանառության համակարգի հիվանդությունները: Մեր հանրապետությունում գրանցված մահացության դեպքերի մոտ կեսի պատճառը եղել են հենց արյան շրջանառության համակարգի հիվանդությունները, որոնց մի մասը սրտամկանի սուր կաթվածն է, իսկ մի մասն էլ` հիպերտոնիկ հիվանդությունները:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հայաստանում արյան շրջանառության համակարգի հիվանդություններից այս տարվա առաջին եռամսյակում մահացել է 4 հազար 106 մարդ: Ըստ մասնագետների՝ պատճառն այն է, որ բնակչության գերակշիռ մասի համար, որը հաց վաստակելու խնդիր ունի, անհասանելի է բժշկական ծառայությունը, հիվանդության վաղ հայտնաբերումը, համապատասխան բուժօգնությունը:

Էլ չենք խոսում վիրահատական միջամտության մասին. սրտի միայն մեկ անոթը ստենտավորելու համար մոտ մեկ մլն դրամ է անհրաժեշտ: Դրա հետեւանքով բազմաթիվ մարդիկ երիտասարդ հասակում մահանում են հենց այդ հիվանդությունների պատճառով, քանի որ գումար չունեն սիրտ ստենտավորելու համար: Մահվան ամենատարածված պատճառներից հաջորդը նորագոյացություններն են, որոնց մեջ գերակշռում են չարորակները: Մեր հանրապետությունում այս տարվա հունվար-մարտին նորագոյացություններից մահացել է 1372 մարդ: Այս դեպքում, մասնագետների պնդմամբ, ե՛ւ սթրեսը, ե՛ւ շրջակա միջավայրը, ե՛ւ սննդակարգը համատեղ ազդեցություն են թողնում այս հիվանդության աճի վրա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին