«Փաստ» թերթը գրում է.
Մեզ հասած տեղեկություններով՝ իշխանության վերին էշելոններում ակտիվորեն քննարկում են Բուդապեշտում փակված Կենտրոնական եվրոպական համալսարանի ակադեմիական և պրոֆեսորադասախոսական որոշակի բազա Երևանի պետական համալսարան տեղափոխելու մասին։
Ի դեպ, մեր աղբյուրները պնդում են, որ այդ մասին արդեն հայտնել են անգործ մնացած դասախոսներին՝ հորդորելով պատրաստվել Երևան տեղափոխվել։
Հիշեցնենք, որ Կենտրոնական եվրոպական համալսարանը հիմնադրվել է 1991 թվականին գլոբալիստ միլիարդատեր Ջորջ Սորոսի կողմից և գործել է նրա ֆինանսավորմամբ, սակայն դադարեցրել է իր բուդապեշտյան կենտրոնակայանի գործունեությունը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի պահանջով»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։