Կարևոր իրադարձություններ

Սորոսի հիմնած համալսարանի դասախոսները կտեղափոխվե՞ն ԵՊՀ. «Փաստ»

12 Մայիս, 2020 08:23
Սորոսի հիմնած համալսարանի դասախոսները կտեղափոխվե՞ն ԵՊՀ. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է.

Մեզ հասած տեղեկություններով՝ իշխանության վերին էշելոններում ակտիվորեն քննարկում են Բուդապեշտում փակված Կենտրոնական եվրոպական համալսարանի ակադեմիական և պրոֆեսորադասախոսական որոշակի բազա Երևանի պետական համալսարան տեղափոխելու մասին։ 

Ի դեպ, մեր աղբյուրները պնդում են, որ այդ մասին արդեն հայտնել են անգործ մնացած դասախոսներին՝ հորդորելով պատրաստվել Երևան տեղափոխվել։

Ըստ առկա տեղեկությունների, նշյալ հարցով հատկապես ակտիվ լոբբինգ են իրականացնում իշխանական առանձին պաշտոնյաներ, որոնք այդ ուղղությամբ նաև կոնկրետ քայլեր են իրականացնում ԵՊՀ-ում:

Հիշեցնենք, որ Կենտրոնական եվրոպական համալսարանը հիմնադրվել է 1991 թվականին գլոբալիստ միլիարդատեր Ջորջ Սորոսի կողմից և գործել է նրա ֆինանսավորմամբ, սակայն դադարեցրել է իր բուդապեշտյան կենտրոնակայանի գործունեությունը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի պահանջով»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին