Կարևոր իրադարձություններ

Ուհան քաղաքում ընդամենը 10 օրում կթեստավորեն 11 միլիոն բնակչի

12 Մայիս, 2020 00:30
Ուհան քաղաքում ընդամենը 10 օրում կթեստավորեն 11 միլիոն բնակչի

Չինական Ուհան քաղաքի իշխանությունները կիրականացնեն բոլոր բնակիչների զանգվածային թեստավորում՝ ընդամենը 10 օրում: Այս մասին հայտնում է Reuters-ը:

Նշվում է, որ մայիսի 12-ին 11 միլիոն բնակիչ ունեցող քաղաքի բոլոր վարչական շրջանների ղեկավարները պետք է ներկայացնեն իրենց շրջանում իրականացվելիք թեստավորման պլանները:

Նշենք, որ կարանտինի չեղարկումից ընդամենը մի քանի օր անց Ուհանում կրկին արձանագրվել են կորոնավիրուսով վարակման դեպքեր:

 

 

Լրահոս

Դիտել ավելին