Կարևոր իրադարձություններ

Իմ եղբայրը վատ բաներ է ասել այն մարդու հասցեին, ով իմ վիզը կկտրի, եթե Դուք իմ վիզը կտրողն եք, ուրեմն Ձեզ է վերաբերվում․ Մարուքյանը՝ Միքայելյանին (տեսանյութ)

12 Մայիս, 2020 00:07
Հեղինակ՝ Էդմոն Մարուքյան
Իմ եղբայրը վատ բաներ է ասել այն մարդու հասցեին, ով իմ վիզը կկտրի, եթե Դուք իմ վիզը կտրողն եք, ուրեմն Ձեզ է վերաբերվում․ Մարուքյանը՝ Միքայելյանին (տեսանյութ)

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար, պատգամավոր Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերի միջոցով անդրադառնում է Ազգային ժողովում իր հասցեին հնչող սպառնալիքների մասին։

«Մեծ պահանջարկ կա, որ արձագանքենք այսօրվա՝ խորհրդարանում տեղի ունեցած մեր մեջքի հետևում մեջքից խփող իշխանությունների հայտարարություններին։ Երեք հարց կա, որոնք պետք է արձագանքեմ, նախ՝ Ալեն Սիմոնյան, Սասուն Միքայելյան եւ հետո՝ տիկին Մակունց։

Ալեն Սիմոնյան եւ պարոն Սասուն Միքայելյան։ Երկուսն էլ շահարկում են իրենց սրբություններին, այսինքն իրենց մայրերին իրենց գործած սխալների համար։ Նախ՝ Ալեն Սիմոնյանին պետք է ասեմ. Պարոն Սիմոնյան, այն ինչ-որ Ձեզ ասել եմ, ուղղված է կոնկրետ Ձեզ՝ Ալեն Սիմոնյան անձին, որովհետեւ դուք Ձեր ամբողջ քաղաքական  վաստակը անբարոյականությամբ եք վաստակել, եւ այն, ինչ ասել եմ, Ձեզ է ուղղված, Ձեր քաղաքական անբարոյական գործունեությանը։ Ես պատրաստ եմ Ձեր մոր ձեռքը համբուրել, պատրաստ եմ գնալ Ձեր հոր՝ Ռոբերտի գերեզմանի վրա ծաղիկներ դնել։ Հետեւաբար, Ձեր հորն ու մորը մի խառնեք այս թեմայի մեջ։ Անընդհատ Դուք հայհոյում եք ինձ, «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչներին, եւ ստացել եք Ձեր պատասխանը, Ձեր գործունեության գնահատականը։ Ես սրբություններ հարգող մարդ եմ, եւ որեւէ մեկի սրբությանը որեւէ պարագայում չեմ կպնում, որքան ուզում է՝ հունից հանեք»,- նշել է Մարուքյանը։

Պատասխանելով Սասուն Միքայելյանին՝ Մարուքյանն ասել է.

«Պարոն Միքայելյան, ամբիոնից սպառնացել եք, որ Դուք մի կառույցի ղեկավար եք, որը կարող է վրեժխնդիր լինել իմ եղբոր նկատմամբ։ Սասուն ջան, պարոն Միքայելյան ջան, իմ եղբայրը Ձեր սրբությանը, Ձեր մորը չի կպել։ Իմ եղբայրը, այո, վատ բաներ է ասել այն մարդու հասցեին, ով իմ վիզը կկտրի։ Եթե Դուք իմ վիզը կտրողն եք, ուրեմն Ձեզ է վերաբերվում, բայց եթե Դուք իմ վիզը կտրողը չեք, ինչո՞ւ եք Ձեզ վրա վերցրել։ Ես միշտ մտածել եմ, որ իմ վիզը կարող են կտրել թուրքերը՝ քնած ժամանակ, կռվի ժամանակ։ Պատրաստ եմ նույն ձև Ձեր սրբությունների և՛ աջը համբուրել, և՛ գերեզմանին ծաղիկ դնել։ Առաջ մի մղեք Ձեր սրբություններին։ Դուք ինքներդ ձեզ ձեզնով պաշտպանեք, մի սպառնացեք ԵԿՄ-ով, ազատամարտիկներով»։ 

 

Լրահոս

Դիտել ավելին