Կարևոր իրադարձություններ

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով․ առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

11 Մայիս, 2020 23:51
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով․ առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

Հանրապետության տարածքում՝ մայիսի 13-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Մայիսի 12-ին, 14-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում են ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայությունից։

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։

 

Երևան քաղաքում՝ մայիսի 12-ին, 14-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 13-ի երեկոյան ժամերին  սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ։

 

Լրահոս

Դիտել ավելին