Կարևոր իրադարձություններ

Հերթական չարտերային չվերթի հնարավոր ժամկետների մասին տեղեկատվությունը դեռևս հստակեցված չէ․ ՌԴ-ում ՀՀ դեսպանություն

11 Մայիս, 2020 21:51
Հերթական չարտերային չվերթի հնարավոր ժամկետների մասին տեղեկատվությունը դեռևս հստակեցված չէ․ ՌԴ-ում ՀՀ դեսպանություն

Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել․

«Հերթական անգամ խնդրում ենք մեր հայրենակիցներին առաջնորդվել միայն պաշտոնական աղբյուրներից տրվող տեղեկատվությամբ։

Ի պատասխան այս օրերին հնչող բազմաթիվ հարցադրումների՝ կրկին նշենք, որ հերթական չարտերային չվերթի հնարավոր ժամկետների մասին տեղեկատվությունը դեռևս հստակեցված չէ։

Դեսպանությունը համապատասխան տեղեկատվություն ստանալուն պես կհայտնի լրացուցիչ»,- ասված է դեսպանության հայտարարության մեջ։

 

Լրահոս

Դիտել ավելին