Կարևոր իրադարձություններ

Մայիսի 12-ից ոչ աշխատանքային օրերի ժամանակահատվածը ողջ երկրում և բոլոր ոլորտներում կավարտվի․ Պուտինի ուղղերձը

11 Մայիս, 2020 21:40
Մայիսի 12-ից ոչ աշխատանքային օրերի ժամանակահատվածը ողջ երկրում և բոլոր ոլորտներում կավարտվի․ Պուտինի ուղղերձը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կորոնավիրուսի տարածման հետ կապված չորրորդ ուղղերձ է հղել երկրի քաղաքացիներին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

«Մայիսի 11-ին լրանում է ոչ աշխատանքային օրերի ժամկետը, որը տևել է ավելի քան 6 շաբաթ՝ սկսած մարտի 30-ից: Այդ միջոցառումն օգնել է դանդաղեցնել համաճարակի զարգացումը: Դրա հաշվին մենք ժամանակ շահեցինք՝ նախևառաջ առողջապահության համակարգի պատրաստականությունը բարձրացնելու համար»,- ասել է Պուտինը:

Պուտինը հավելել է, որ Ռուսաստանը մոտեցել է հաջորդ փուլին՝ սահմանափակումների ռեժիմի մեղմացմանը, սակայն այն միաժամանակյա չի լինելու: Պուտինի խոսքով՝ մայիսի 12-ից ոչ աշխատանքային օրերի ժամանակահատվածը ողջ երկրում և բոլոր ոլորտներում կավարտվի։

 

 

Լրահոս

Դիտել ավելին