Կարևոր իրադարձություններ

Հայ-գերմանական բարեկամության այգի` Եղեգնաձորում

17 Հոկտեմբեր, 2015 09:53
Հայ-գերմանական բարեկամության այգի` Եղեգնաձորում

2015 թվականին Գերմանիայի Հայ Ակադեմիականների Միությունը (ՀԱՄ) նշում է իր հիմնադրման 155-ամյակը: Այն հիմնադրվել է 1860 թվաանին Լայպցիգ քաղաքում, այնուհետև իր նստավայրը տեղափոխել է Բեռլին, Երկրորդ համաշխարհայինի տարիներին մասնաճյուղ բացել Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում: Հետպատերազմյան տարիների որոշակի դադարից հետո, 2001 թվականին, կազմակերպությունը Բոխում համալսարանական քաղաքում ստանում է նոր գրանցում և այն դարձնում իր վարչական նստավայրը: Կազմակերպության հոբելյանական տարում որոշում կայացվեց հիմնել հայ-գերմանական նորովի բարեկամության մի քանի այգիներ: Այգիները երկու ժողովուրդների համագործակցության համար կծառայեն որպես կանաչ հիմնաքարեր, որոնց վրա կկառուցվեն մեր բարեկամության բարձրահարկ շենքերը: Դրանք կնպաստեն երկկողմանի համակարգային նոր համագործակցության գործին: 2015 թվականի ապրիլի 11-ին Երևանում և ապրիլի 18-ին Գերմանիայի Բոխում քաղաքում երկու այգիների հիմնումից հետո, այս տարվա երրորդ այգին կհիմնվի հոկտեմբերի 17-ին ժամը 12-ին և հոկտեմբերի 18-ին, ժամը 12․30-ին, Եղեգնաձոր քաղաքում (Միկոյան փողոց): Ծառերի և ծաղիկների որոշակի քանակ միությունը բերել է Գերմանիայից: Հոկտեմբերի 17-ին, ծառատունկին կհաջորդի քաղաքի թիվ 1 դպրոցում, Վայքի փողոց 4, կազմակերպված գրքի շնորհանդեսը, որտեղ առաջին անգամ կներկայացվի այս տարի Բեռլինի Հանս Շիլեր հրատարակչությունում լույս տեսած Պարույր Սևակի <> բանաստեղծությունների գերմաներեն թարգմանության գիրքը:

 

Լրահոս

Դիտել ավելին