Կարևոր իրադարձություններ

Պետք են սահմանադրական փոփոխություններ, առանց Սահմանադրության փոփոխման հնարավոր չէ իրականացնել համատարած վեթինգ․ Բադասյան

11 Մայիս, 2020 21:12
Պետք են սահմանադրական փոփոխություններ, առանց Սահմանադրության փոփոխման հնարավոր չէ իրականացնել համատարած վեթինգ․ Բադասյան

Քիչ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը վարչապետի ֆեյսբուքյան էջում՝ ուղիղ եթերի միջոցով, քննարկեցին վեթինգի իրականացման գործընթացը և ապօրինի գույքի բռնագանձման կարգավորումները:  

Նախարարը հայտնեց, որ Դատական օրենսգրքով 2 գործիք է ներդրվել, որը անվանում են՝ դատավորի թեկնածուների բարեվարքության ստուգում.

«Առաջինը հոգեբանական թեստավորումն է, դա հիմա էլ է իրականացվում, բայց, կարելի է ասել, ձեւական բնույթ է կրում։ Դատական օրենսգիրքն ուժի մեջ է մտել մայիսի 2-ին եւ եռամսյա ժամկետում ԲԴԽ-ն պետք է սահմանի հոգեբանական թեստավորման չափանիշները եւ 6 ամսվա ընթացքում Արդարադատության նախարարությունը այդ չափանիշների հիման վրա պետք է գործարկի էլեկտրոնային ծրագիրը։ Այսինքն՝ ցանկացած թեկնածու լուրջ ծրագրով անցնելու է լավագույն փորձով հոգեբանական թեստավորում եւ խորհրդատվական եզրակացություն է ունենալու ԲԴԽ-ն, երբ քննարկի թեկնածությունը։ Յուրաքանչյուր թեկնածու լրացնում է հարցաթերթիկ, որտեղ տեղեկություններ են պարունակվում անձի նախորդող գործունեության առնչությամբ կարգապահական պատասխանատվությունների մասին, իր եւ իր ընտանիքի անդամների գույքային դրության մասին»։

«Ինչպե՞ս ենք անելու, որ վատ դատավորները գնան համակարգից, որը մենք հասկանում ենք վեթթինգ անվան ներքո»,-հետաքրքրվեց վարչապետը:

Ի պատասխան Բադասյանն անդրադարձավ այդ առումով Դատական օրենսգրքում կատարված փոփոխություններին: «Առաջինը դատավորների հայտարարագրերի վերլուծությունն է: Դատավորները բավականին վաղուց ներկայացնում են իրենց գույքի, եկամուտների հայտարարագիր: Նախկինում ներկայացնում էին Էթիկայի հանձնաժողով, հիմա՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով: Ի՞նչն է փոխվել. առաջին անգամ դատական օրենսգրքում հայտարարագիր ներկայացնելը և դրա վերլուծության արդյունքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին գույքի ավելացման կամ պարտավորությունների նվազեցման դեպքում պատշաճ նյութեր և բացատրություններ չներկայացնելը ֆիքսվել է որպես վարքագծի կանոն»,-ասաց նախարարը:

Փաշինյանի հարցին, թե արդյո՞ք ապօրինի հարստացման պարագայում, խոսքը 2017 թվականից հետոյի մասին է, կարգապահական վարույթ կարո՞ղ է հարուցվել 2013 թվականի կամ 2014 թվականին ձեռք բերած գույքի համար, Բադասյանը պատասխանեց.

«Այստեղ է հիմնական քնադատության առարկան։ Այստեղ է ալբանական վեթինգի եւ հայկական վեթինգի տարբերությունը։ Մեզ քննադատում են, որովհետեւ նշում են՝ այդ հետադարձ ուժը չի կիրառվում։ Եթե ուզում ենք գնալ այդ ճանապարհով, դա նշանակում է՝ ամբողջ դատական համակարգի դատավորներին ստուգել միանգամից՝ կարճ ժամանակահատվածում, սա կարող է բերել բացասական հետեւանքների, բայց մոռանանք դա մի պահ եւ կենտրոնանանք իրավական հնարավորության վրա։ Սա անելու համար պետք են սահմանադրական փոփոխություններ, առանց Սահմանադրության փոփոխման հնարավոր չէ իրականացնել համատարած վեթինգ»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին