Կարևոր իրադարձություններ

Հայաստանը գրանցել է ժողովրդավարության բարելավման ամենաբարձր երկամյա ցուցանիշը․ պատմության ընթացքում դեռևս ոչ մի երկիր նման ցուցանիշ չէր գրանցել

11 Մայիս, 2020 20:50
Հայաստանը գրանցել է ժողովրդավարության բարելավման ամենաբարձր երկամյա ցուցանիշը․ պատմության ընթացքում դեռևս ոչ մի երկիր նման ցուցանիշ չէր գրանցել

Երևանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել․ 

«Երևանում ԱՄՆ դեսպանատունն ուրախությամբ արձանագրում է, որ ըստ Freedom House-ի անցումային ժողովրդավարության երկրների զեկույցի Հայաստանը գրանցել է ժողովրդավարության բարելավման ամենաբարձր երկամյա ցուցանիշը, որպիսին այս զեկույցի պատմության ընթացքում դեռևս ոչ մի երկիր չէր գրանցել։ 

USAID Armenia-ի հետ մեկտեղ մենք պատրաստ ենք աջակցել այն բարեփոխումներին, որոնք անհրաժեշտ են Հայաստանը ժողովրդավարության և օրենքի գերակայության ճանապարհով առաջ տանելու համար»:

 

Լրահոս

Դիտել ավելին