Կարևոր իրադարձություններ

Դավիթաշեն կամրջի վրա կասկածելի վարքագիծ ցուցաբերած 34-ամյա քաղաքացուն տրվել է հոգեբանական աջակցություն

11 Մայիս, 2020 20:11
Դավիթաշեն կամրջի վրա կասկածելի վարքագիծ ցուցաբերած 34-ամյա քաղաքացուն տրվել է հոգեբանական աջակցություն

Այսօր՝ մայիսի 11-ին, ժամը 12:24-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշեն կամրջի վրա կասկածելի վարքագծով քաղաքացի կա։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից։ 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը։

Պարզվել է, որ Վահե Օ․-ն (ծնված 1986 թ․) ինքնասպանություն գործելու մտադրություն չի ունեցել, զբոսնելիս է եղել կամրջի վրա, սակայն ունի հոգեբանի խորհրդատվության կարիք։

Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը Վահե Օ․-ին տեղում ցուցաբերել է հոգեբանական աջակցություն։

 

Լրահոս

Դիտել ավելին