Կարևոր իրադարձություններ

Կառավարությունում տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը․ ներկայացվել են կորոնավիրուսի հետևանքների մեղմման միջոցառումների նոր գաղափարներ

11 Մայիս, 2020 19:28
Կառավարությունում տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը․ ներկայացվել են կորոնավիրուսի հետևանքների մեղմման միջոցառումների նոր գաղափարներ

Այսօր՝ մայիսի 11-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը՝ կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման հակաճգնաժամային քաղաքականության վերաբերյալ։ Այս մասին հայտնում են վարչապետի լրատվական ծառայությունից։

Քննարկվել է կառավարության հաստատած տնտեսական և սոցիալական օժանդակության միջոցառումների ընթացքը։ Արծարծվել են ծրագրերի հասցեականության շարունակական բարելավմանը և շահառուների շրջանակի ընդլայնմանը վերաբերող հարցեր։ Վարչապետը հանձնարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին՝ քննարկման արդյունքներով ներկայացնել կոնկրետ նախագծեր։

Խորհրդակցությանը ներկայացվել են կորոնավիրուսի հետևանքների մեղմման միջոցառումների նոր գաղափարներ, որոնք վերաբերում էին աշխատանքի խրախուսման բաղադրիչ ունեցող կրթական ծրագրերի իրականացմանը, սոցիալական ու տնտեսական օժանդակության շրջանակի ու գործիքակազմի ընդլայնմանը և այլն։ Դրանց առնչությամբ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, ներկայացվել են դիտարկումներ և առաջարկներ։

Վարչապետը ևս մեկ անգամ կարևորել է աշխատանքի խրախուսման, զարգացման տրամաբանությամբ ծրագրերի նախաձեռնումը և հանձնարարել ներկայացված առաջարկները բերել նախագծային տեսքի։

 

 

Լրահոս

Դիտել ավելին