Կարևոր իրադարձություններ

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում մայիսի 11-ի դրությամբ կորոնավիրուսով 89 հիվանդ է բուժվում․ Շիրակի մարզպետարան

11 Մայիս, 2020 19:18
Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում մայիսի 11-ի դրությամբ կորոնավիրուսով 89 հիվանդ է բուժվում․ Շիրակի մարզպետարան

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում մայիսի 11-ի դրությամբ կորոնավիրուսով 89 հիվանդ է բուժվում, նրանցից 71-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Այս մասին տեղեկանում ենք Շիրակի մարզպետարանի տարածած հաղորդագրությունից։

Նշվում է, որ առողջացածների թիվն ավելացել է ևս երկուսով՝ 26 առողջացման դեպք կա։ 21 հիվանդներ բուժում են ստանում Երևանում: Հիվանդության անախտանիշ ընթաքով 50 պացիենտներ տեղափոխվել են Ծաղկաձորի հյուրանոցներ։

Վերջին երկու օրում մահվան դեպքերից երկուսը Շիրակի մարզի Անիի տարածաշրջանի բնակիչներ են, որոնք հիվանդության առաջին իսկ օրից բուժում ստացել են մայրաքաղաքում։ Շիրակի մարզում այս պահին մեկուսացման և ինքնամեկուսացման ցուցում ունի 271 քաղաքացի։

Մարտի 1-ից մինչ օրս մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 1284 նմուշառում։

 

Լրահոս

Դիտել ավելին