Կարևոր իրադարձություններ

ՊԲ զինծառայողներին նոր բնակարանների վկայագրեր են հանձնվել

11 Մայիս, 2020 17:19
ՊԲ զինծառայողներին նոր բնակարանների վկայագրեր են հանձնվել

Մայիսյան Եռատոնի կապակցությամբ բանակի հրամանատարության կողմից գեղեցիկ անակնկալի են արժանացել հյուսիսային ուղղությամբ գործող զորամասերից մեկի զինծառայողները: Այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ լրատվական ծառայությունը:

Բանակի հրամանատարի կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման գծով տեղակալն ու միավորման հրամանատարը մայիսի 10-ին վերջիններիս են հանձնել նոր բնակարանների վկայագրերը:

Նախքան բնակարանամուտը՝ միջոցառման մասնակիցները, սահմանափակ կազմով, հարգանքի տուրք են մատուցել գետավանցի զոհված ազատամարտիկների հիշատակին:

Նշվում է նաև, որ բնակարանային շինարարության ծրագիրը այս հատվածում կկրի շարունակական բնույթ և էական խթան կհանդիսանա ծառայության որակական ցուցանիշների բարելավման առումով:

 

Լրահոս

Դիտել ավելին