Կարևոր իրադարձություններ

Ապրիլյան քննիչ հանձնաժողովի նիստին կներկայանա նաև Էդուարդ Նալբադյանը

11 Մայիս, 2020 16:30
Ապրիլյան քննիչ հանձնաժողովի նիստին կներկայանա նաև Էդուարդ Նալբադյանը

Հաջորդը հրավիրյալը Ապրիլյան քննիչ հանձնաժողով ՀՀ ԱԳՆ նախկին նախարար Էդուարդ Նալբանդյանն է: Այս մասին այսօր՝ մայիսի 11-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

Նա նշեց, որ Նալբանդյանն այս պահին Մոսկվայում է:

Հիշեցնենք, որ այսօր հանձնաժողով էր ներկայացել նաև ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը: Նա լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ պատասխանել է բոլոր հարցերին, որոնք հնչեցվել են.

«Քանի որ հանձնաժողովի նիստը փակ էր, պարունակում է պետական գաղտնիք, այդիսկ պատճառով ավելին ասել չեմ կարող»,- ասել է նա:

 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին