Կարևոր իրադարձություններ

Մանդատները պատրաստ են վայր դնել նաև իմքայլական պատգամավորներ Արտակ Մանուկյանը և Վահե Ղալումյանը, եթե միաժամանակ մանդատները վայր դնեն ԼՀԿ-ականներ Հրանտ Այվազյանն ու Սարգիս Ալեքսանյանը. Մակունց

11 Մայիս, 2020 16:13
Մանդատները պատրաստ են վայր դնել նաև իմքայլական պատգամավորներ Արտակ Մանուկյանը և Վահե Ղալումյանը, եթե միաժամանակ մանդատները վայր դնեն ԼՀԿ-ականներ Հրանտ Այվազյանն ու Սարգիս Ալեքսանյանը. Մակունց

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը այսօր ԱԺ-ում անդրադառնալով Սասուն Միքայելյանի և Էդմոն Մարուքյանի միջև ծագած կոնֆլիկտին հայտարարեց ,որ  մանդատները պատրաստ են վայր դնել նաև իմքայլական պատգամավորներ Արտակ Մանուկյանը և Վահե Ղալումյանը, եթե միաժամանակ մանդատները վայր դնեն ԼՀԿ-ականներ Հրանտ Այվազյանն ու Սարգիս Ալեքսանյանը: 

«Սա է մեր դիրքորոշումը, արդարությունը: Սա է քաղաքական հետևանքը, որը պետք է տեղի ունենա, եթե այն մարդիկ, ովքեր խոսում են արժեքներից, դրա կրողն են: Կարծում եմ, որ ԼՀԿ-ն պետք է հանդես գա հայտարարությամբ ու հայտնի իր դիրքորոշումը»:

Հիշեցնենք, որ քիչ առաջ Սասուն Միքայելյանն ԱԺ ամբիոնից Էդմոն Մարուքյանին առաջարկեց երկուսով ցած դնել պատգամավորի մանդատները։

Մասնավորապես նշեց.

«Եթե էդքան տղա է ինքը, թող մանդատը դնի, ես էլ եմ դնելու»:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին