Կարևոր իրադարձություններ

Երբ Սասուն Միքայելյանին պահել էին, Էդմոն Մարուքյանը հարձակվեց ու ոտքով հարվածեց նրան. Լիլիթ Մակունց

11 Մայիս, 2020 16:00
Երբ Սասուն Միքայելյանին պահել էին, Էդմոն Մարուքյանը հարձակվեց ու ոտքով հարվածեց նրան. Լիլիթ Մակունց

Այն բանից հետո, երբ Սասուն Միքայելյանն ապտակեց Էդմոն Մարուքյանին և ԲՀԿ-ական հարգարժան պատգամավորներից մեկը պահեց Միքայելյանին, որպեսզի նա որևէ կերպ գործողություն անելու հնարավորություն չունենա, Մարուքյանը, տեսնելով, որ ինքնապաշտպանվելու կարիք չունի, Սասուն Միքայելյանը վտանգ չի ներկայացնում իր համար, հարձակվում է ու ոտքով հարվածում: Եթե նա բռնությանը դեմ է, հավատում է այդ արժեքներին, ինչպես կարող է նման բան անել: Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Ըստ Մակունցի, դրանից հետո թե՛ իմքայլական, թե՛ մյուս պատգամավորների կողմից միջադեպին միջամտություն է եղել.

«Ինչպե՞ս կարող է բռնությանը դեմ պատգամավորը վտանգի բացակայության պարագայում հարձակվի ու ոտքով հարվածի:

 

ԼՀԿ-ն զոհ չէ, ինչպես փորձում են պնդել: ԼՀԿ-ն՝ նաև ի դեմս իր ղեկավարի, կոնֆլիկտ հրահրող կողմ է:

Ինձ համար զարմանալի է, որ խմբակցությունը կարող է կոնֆլիկտներ գեներացնողի դերում հանդես գալ: Ոչ ես, ոչ էլ Գագիկ Ծառուկյանը մեզ երբեք նման բառամթերք թույլ չենք տվել, ոչ էլ կրքեր ենք բորբոքել: Հակառակը՝ հանդես ենք եկել խաղաղացնողի դերում»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին