Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    479,5
    486,5

  • EUR

    519,5
    535,5

  • RUB

    6,57
    6,97

Կարևոր իրադարձություններ

Բալասանյանն ու Գրիգորյանը պաշտոն չեն ունեցել, նրանց որոշումները չէին կարող ազդել Ապրիլյան դեպքերի վրա. Անդրանիկ Քոչարյան

11 Մայիս, 2020 15:33
Բալասանյանն ու Գրիգորյանը պաշտոն չեն ունեցել, նրանց որոշումները չէին կարող ազդել Ապրիլյան դեպքերի վրա. Անդրանիկ Քոչարյան

Այսօր՝ մայիսի 11-ին, լրագրողների հետ զրույցում Ապրիլյան պատերազմի հարցերով քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, պատասխանելով հարցին, արդյո՞ք հանձնաժողով հրավիրվելու են Վիտալի Բալասանյանը, Մանվել Գրիգորյանը և Սամվել Կարապետյանը, ասաց, որ Բալասանյանն ու Գրիգորյանը պաշտոն չեն ունեցել, նրանց որոշումները չէին կարող ազդել Ապրիլյան դեպքերի վրա:

«Երկրապահի մասով, Մանվել Գրիգորյանը կարողացել է շատ արագ համախմբել Երկրապահի նույնիսկ մեծ տարիքային խմբի անձնակազմին, նրանք օր առաջ հասել են դիրքեր՝ մեր զինվորների կողքն իրենց մասնակցությունն ապահովելով:

Ինչ վերաբերում է Սամվել Կարապետյանին, ապա նա շատ կարևոր դերակատարում է ունեցել 116 դիրքը ետ վերադարձնելու գործում: Ես չեմ ուզում քննարկել՝ արդյո՞ք Բալասանյանն իրավասու է եղել Աղդամի ուղղությամբ մեր զինված ուժերի համապատասխան ստորաբաժանմանը հրաման իջեցնել: Նա նման իրավասություն չի ունեցել, հետո է նշանակվել ԱԽ քարտուղար, սակայն նույնիսկ այդ պարագում չէր կարող ԶՈւ որևէ հրամանատարի կոնկրետ հրաման իջեցնել: Դրա համար կա ՊԲ, որը ղեկավարել է Լևոն Մնացականյանը: Հենց Մնացականյանի հրամաններն է կատարել բանակը»:

Քոչարյանը նաև հայտնեց, որ Բակո Սահակյանը համաձայնություն է տվել մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին