Կարևոր իրադարձություններ

Վրաստանը հուլիսի 1-ից կբացի սահմաններն արտասահմանցի զբոսաշրջիկների համար

11 Մայիս, 2020 14:45
Վրաստանը հուլիսի 1-ից կբացի սահմաններն արտասահմանցի զբոսաշրջիկների համար

Վրաստանը, չնայած նոր տիպի կորոնավիրուսի համաճարակին, պատրաստվում է զբոսաշրջիկներին ընդունել: Արդեն հուլիսի 1-ից երկրի սահմանները կբացվեն արտասահմանյան զբոսաշրջիկների համար: Dw.com-ի փոխանցմամբ, այս մասին բրիֆինգի ժամանակ հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի նախարար Նատիա Տուրնավան:

«Իհարկե, Վրաստանում զբոսաշրջության վերսկսումը տեղի է ունենալու անվտանգության բոլոր երաշխիքներով», - ասել է Տուրնավան:

Անցյալ շաբաթ Վրաստանի վարչապետ Գեորգի Գահարիան հայտարարել էր, որ Վրաստանը հունիսի 15-ին կբացվի տեղական զբոսաշրջության համար, իսկ արտաքին տուրիզմի համար ՝ հուլիսի 1-ին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին