Կարևոր իրադարձություններ

Կարեն Կարապետյանը՝ հարցին, թե ինչ է իրեն կապում Ռոբերտ Քոչարյանի հետ

11 Մայիս, 2020 14:32
Կարեն Կարապետյանը՝ հարցին, թե ինչ է իրեն կապում Ռոբերտ Քոչարյանի հետ

Քիչ առաջ ավարտվեց ապրիլյան պատերազմի հարցերով քննիչ հանձնաժողովի նիստը, որին մասնակցում էր ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը:

Լրագրողների հետ զրույցում Կարապետյանը պատասխանեց այն հարցին,թե  ինչն է իրեն կապում Ռոբերտ Քոչարյանի հետ, ինչո՞ւ է ինքը միջնորդել, որպեսզի վերջինիս խափանման միջոցը փոխեն.

«Տրամաբանությունը պարզ է: Նախևառաջ ես չափազանց շահագրգռված եմ, որպեսզի Մարտի 1-ի հետ կապված հասարակության մեջ ձևավորված հարցադրումներին տրվի մաքսիմալ պատասխան, որպեսզի բաց կողմ չլինի, նստավածք չմնա:

Երկրորդը՝ ես հարգում ու գնահատում եմ Ռոբերտ Քոչարյանի ներդրումը և ավանդը Արցախի և Հայաստանի անկախության և կայունության գործընթացում:

Երրորդը՝ համարյա երկու տարի է այս դատական պրոցեսը տևում է, հավանական է, որ տևի շատ երկար ժամանակ: Այդիսկ պատճառով միջնորդություն եմ ներկայացրել, որպեսզի խափանման միջոցը փոխվի»,- եզրափակեց վերջինս
 

Լրահոս

Դիտել ավելին