Կարևոր իրադարձություններ

Ես բոլոր հարցերին պատասխանել եմ. Կարեն Կարապետյանի մասնակցությամբ նիստն ավարտվեց

11 Մայիս, 2020 14:22
Ես բոլոր հարցերին պատասխանել եմ. Կարեն Կարապետյանի մասնակցությամբ նիստն ավարտվեց

Քիչ առաջ ավարտվեց ապրիլյան պատերազմի հարցերով քննիչ հանձնաժողովի հերթական նիստը, որին մասնակցում էր նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը:

Կարապետյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ պատասխանել է բոլոր հարցերին, որոնք հնչեցվել են. «Քանի որ հանձնաժողովի նիստը փակ էր, պարունակում է պետական գաղտնիք, այդիսկ պատճառով ավելին ասել չեմ կարող»:

Կարապետյանը հայտնեց, որ պատասխանել է նաև հարցերին, որոնք վերաբերել են վառելիքին: Նա մանրամասներ չհայտնեց՝ միայն նշելով, որ այդ հարցին պատասխանել է:

 

Լրահոս

Դիտել ավելին