Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    487,5

  • EUR

    560
    570

  • RUB

    6,13
    6,38

Կարևոր իրադարձություններ

Առողջապահական համակարգն ու տնտեսությունը կարող են կանգնել կոլապսի առաջ. Սուրենյանց

11 Մայիս, 2020 13:40
Հեղինակ՝ Սուրեն Սուրենյանց
Առողջապահական համակարգն ու տնտեսությունը կարող են կանգնել կոլապսի առաջ. Սուրենյանց

Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Առողջապահական համակարգն ու տնտեսությունը կարող են կանգնել կոլապսի առաջ

Հարավային Կորեայում և Գերմանիայում վերջին օրերին կորոնավիորւսը դարձյալ ակտիվացել է՝ կարանտինի թուլացումից հետո։ Սեուլը կրկին գնացել է սահմանափակումների ճանապարհով։ Եթե նույնիսկ այս երկրներում, որոնցում սոցիալական պատասխանատվության մշակույթը բարձր մակարդակի վրա է, պետությունը դարձյալ գործի է դնում հարկադրանքի գործիքակազմը, ակնհայտ է, թե Հայաստանում ինչի է բերելու իշխանության, ըստ էության, անպաստասխանատվությունը, որը հանգում է ստեղծված իրավիճակը հասարակության ուսերին բարդելու մանիպուլյատիվ հնարքին։ Այս օրերին, գրեթե անկասկած, արտակարգ դրությունը Հայաստանում կերկարաձգվի։ Սակայն եթե այդ ռեժիմը չունի համաճարակի դեմ պայքարի արդյունավետ բովանդակություն, ապա հանգեցնում է սոսկ մարդկանց իրավունքների ֆորմալիստական սահմանափակմանը։ Իշխանությունը պետք է ձերբազատվի պոպուլիզմից ու իմիտացիայից և ստեղծված իրավիճակում կայացնի որոշումներ, որոնք կբխեն սթափ վերլուծությունից։ Հակառակ պարագայում՝ ոչ միայն առողջապահական համակարգը, այլ նաև տնտեսությունը կարող են կանգնել կոլապսի առաջ»։

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին