Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    484,5
    490

  • EUR

    564,5
    574,5

  • RUB

    6,06
    6,31

Կարևոր իրադարձություններ

Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում արդիականացումը շարունակվում է. Արայիկ Հարությունյան

11 Մայիս, 2020 12:25
Հեղինակ՝ Արայիկ Հարությունյան
Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում արդիականացումը շարունակվում է. Արայիկ Հարությունյան

Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում արդիականացումը շարունակվում է

Հիշում եք, որ ս.թ. մայիսի 07-ին ՀՀ Կառավարության կողմից ընդունած որոշմամբ 176 մլն դրամ տրամադրվել է Երևանի օլիպմիական հերթափոխի պետական մարզական քոլեջի հանրակացարանային մասնաշենքի շինարարական աշխատանքներն ավարտելու համար։

Հանրակացարանային մասնաշենքի շինարարության ավարտը նախատեսվում է մինչև սույն տարվա դեկտեմբերի 31-ը։ Առաջին հարկում կգործի գրադարանը, բուժկետը, քոլեջի թանգարանը, ինչպես նաև նախատեսվում է ամֆիթատրոն։ Մյուս չորս հարկերում կլինի 44 սենյակ՝ նախատեսված 150 մարզիկի համար։

Կառույցը լինելու է նոր լուծումներով և հագեցածվածությամբ, արդիական կահավորանքով միանգամայն տարբերվող շինություն։ Նշեմ նաև, որ այս տարվա ընթացքում արդեն վերանորոգվել և արդիականացվել է քոլեջի բուֆետը, որը մատակարարում է որակյալ սնունդ (Արտ-լանչ ընկերության կողմից), կաթսայատունը:

Առաջիկայուն նախատեսվում է նաև հիմնովին վերանորոգել ըմբշամարտի, ծանրամարտի և բռնցքամարտի դահլիճները, որով կարդիականացվի մարզահամալիրը»:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին